Ամերիկայի պաշտպանության առաջատար հետազոտական գործակալությունը՝ DARPA-ն, նոր նախաձեռնությամբ փորձում է կյանքի կոչել մի գաղափար, որը մինչև վերջերս գիտաֆանտաստիկայի ժանրից էր թվում՝ տնտեսական գործունեություն լուսնի վրա։
DARPA-ի նոր «դաշտային ուղեցույցը» (The Commercial Lunar Economy Field Guide) ներկայացնում է, թե ինչպես կարելի է աստիճանաբար ձևավորել Երկրի և Լուսնի միջև տնտեսական կապ՝ ստեղծելով կայուն արդյունաբերական միջավայր մեր հարևան երկնային մարմնի վրա։

Ուղեցույցը, որը հրապարակել է Air University Press-ը, 23 գլուխներում միավորում է ավելի քան 130 հեղինակի մտքեր՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես ստեղծել տնտեսություն, որոնք կաշխատեն լուսնային պայմաններում՝ էներգիայից և կապից մինչև նավարկություն ու ապահովագրություն։
DARPA-ի կարծիքով՝ ամենահավանական տնտեսական ուղղությունը հանքարդյունաբերությունն է։ Սակայն ինչի՞ համար հողը հանել լուսնային մակերեսից, դեռ բաց հարց է։