Ժամանց

Առեղծվածային Նյոս լիճը

Առեղծվածային Նյոս լիճը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1986 թվականի օգոստոսի 21-ին Կամերունում տեղի ունեցավ տարօրինակ իրադարձություն։ Մի գյուղացի տուն վերադարձավ և տեսավ, որ բոլորը մահացած են, այդ թվում՝ իր բոլոր անասունները։ Հետագայում պարզվել է, որ Նյոս լճի 23 կիլոմետր շառավղով բոլորը մահացել են, այդ թվում՝ մոտավորապես 1746 տեղացի բնակիչներ և 155 զբոսաշրջիկներ։

Ի՞նչ է պատահել այդ գիշեր։ Գիտնականները բացատրությունը գտել են հենց Նյոս լճում։ Այն գտնվում է երբեմնի ակտիվ հրաբխի խառնարանում։ Վերջին ժայթքման ժամանակ մագման լճի հատակում խցանվել է և շարունակել է գազեր արտանետել։ Գիտնականները պարզել են, որ օգոստոսի 21-ի արտանետման պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել է ուժեղ քամին։

Գազի արտանետումից հետո լճի ջրի մակարդակը նվազել է մեկ մետրով։ Նյոս լիճը շրջապատող ծառերը տապալված են եղել, քանի որ գազի արտանետումը նման է եղել հզոր պայթյունի։ Վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 35,000 տեղացի։ Բազմաթիվ մարդիկ ծանր ջրածնային և ծծմբային թունավորում են ստացել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական