Ռեփեր, հիփ-հոփ մագնատ Շոն Քոմբսը՝ Փի Դիդին, ուրբաթ օրը դատապարտվել է 4 տարի, 2 ամիս ազատազրկման՝ իր երկու նախկին ընկերուհիների մասնակցությամբ մարմնավաճառության հետ կապված մեղադրանքների գործով, գրում է BBC-ն։
Քոմբսի փաստաբանները պնդել էին 14 ամսվա ազատազրկման մասին, սակայն մեղադրողները պահանջել էին 11 տարի՝ հղում անելով նրա ընտանեկան բռնության պատմությանը։
Մինչ դատավոր Արուն Սուբրամանյանը կհրապարակեր 50 ամսվա ազատազրկման դատավճիռը, Քոմբսը դիմել է դատարանին՝ դա նրա առաջին հրապարակային խոսքն էր դատավարության սկսվելուց ի վեր։ Քոմբսը ներողություն է խնդրել։
Ավելի վաղ 55-ամյա Քոմբսը անմեղ էր ճանաչվել իր դեմ առաջադրված ամենալուրջ մեղադրանքների՝ շորթման, դավադրության և իր երկու նախկին ընկերուհիների սեռական շահագործման համար։ Նա դատապարտվեց մարմնավաճառությամբ զբաղվելու համար տեղափոխման երկու մեղադրանքով։