Ժամանց

Ինչ «անտեսանելի վտանգ» է թաքնված Վեներայի շուրջը

Ինչ «անտեսանելի վտանգ» է թաքնված Վեներայի շուրջը

Գիտնականները ենթադրում են, որ Վեներայի ուղեծրի հետ համընթաց, թաքնված շարժվող աստերոիդները կարող են ապագայում վտանգել Երկիրը։ Բանն այն է, որ այդ մարմինները պտտվում են Արևի շուրջ նույն արագությամբ, ինչ Վեներան, և մեզ համար հիմնականում գտնվում են «կույր» դիտարկման գոտում։

Մինչ այժմ հայտնի է մոտ 20 նման աստերոիդ, բայց մոդելավորումները ցույց են տալիս, որ կարող են լինել հարյուրավոր այլք, որոնք այնքան սերտ են կապված Արևի հետ, որ դրանց հայտնաբերելը գրեթե անհնար է։ Նրանցից որոշներն, ըստ հաշվարկների, կարող են հասնել մինչև 300 մետր տրամագծի, և եթե երբևէ տեղափոխվեն Երկրի ուղեծրի մոտ, հետևանքները կարող են աղետալի լինել։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
3
գնահատական