Ժամանց

NASA-ն վտանգի առաջ է կանգնած

NASA-ն վտանգի առաջ է կանգնած

NASA-ն, կանգնած է հնարավոր փակման վտանգի առաջ, եթե Կոնգրեսը չհաստատի ֆինանսավորման նոր օրինագիծը։ Փակման դեպքում գործակալության մեծ մասը կդադարեցնի աշխատանքը, իսկ հազարավոր աշխատակիցներ կուղարկվեն հարկադիր արձակուրդ՝ առանց վարձատրության։

Կմնա միայն փոքրաթիվ անձնակազմ, որը պետք է ապահովի կյանքի և գույքի անվտանգությունը։ NASA-ի պլանի համաձայն, բացառություն կկազմեն միայն այն գործունեությունները, որոնք անմիջականորեն կապված են անվտանգության հետ։ Այդպիսին է նաև գործակալության ամենակարևոր առաջիկա ծրագիրը՝ Artemis 2 առաքելությունը։ Այն նախատեսում է 2025-ին չորս տիեզերագնաց ուղարկել Լուսնի շուրջը։ Գործակալությունը պատրաստվում է ստանալ արտոնություն՝ աշխատանքները չդադարեցնելու համար։

Նախորդ անգամ՝ 2018-ի փակման ժամանակ, NASA-ի աշխատակիցների 95%–ն ուղարկվել էին հարկադիր արձակուրդ, իսկ կենտրոններում մնացել էին միայն «սկելետային» թիմեր, որպեսզի ապահովեն սարքերի շարունակական աշխատանքը։ Այս անգամ ևս նույն սցենարը կարող է կրկնվել։ Ամեն ինչ ավելի բարդ է դառնում, քանի որ գործակալությունը արդեն իսկ պատրաստվում է բյուջետային և հնարավոր կադրային կրճատումների։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական