Ժամանց

Դատախազները Փի Դիդիի համար պահանջում են 11 տարվա ազատազրկում

Դատախազները Փի Դիդիի համար պահանջում են 11 տարվա ազատազրկում

ԱՄՆ դաշնային դատախազները Նյու Յորքի դատարանին կոչ են արել պրոդյուսեր Փի Դիդիին (Շոն Քոմս) դատապարտել առնվազն 11 տարի 3 ամսվա ազատազրկման. գրում է AP-ին։ Նա հուլիսին մեղավոր է ճանաչվել սեռական ծառայությունների նպատակով մարդկանց նահանգային սահմաններից դուրս տեղափոխելու դեպքերով։

Մեղադրող կողմը նշում է, որ Քոմսը տարիներ շարունակ կազմակերպել է թմրամիջոցներով ուղեկցվող սեռական հավաքներ, որտեղ իր ընկերուհիներին հարկադրաբար ներգրավել է սեռ. հարաբերությունների մեջ։ Դատախազները նրան բնութագրել են որպես «զղջում չցուցաբերող և իր գործողությունների պատասխանատվությունը զոհերի վրա բարդել փորձող» անձ։

Պաշտպանական կողմը պահանջում է առավելագույնը 14 ամսվա ազատազրկում՝ նշելով, որ Քոմսը արդեն 13 ամիս կալանքի տակ է։

Դատավճիռը կհրապարակվի ուրբաթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական