1939 թվականի այս օրը ամերիկյան NBC հեռուստաալիքը առաջին անգամ հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղ է հեռարձակել։ Դա եղել է ուսանողական հանդիպում Ֆորդհեմի և Ուեյնսբուրգի թիմերի միջև: Ֆորդհեմը հաղթել է 34-7 հաշվով:
Իսկ 1947 թվականին առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվել է բեյսբոլի համաշխարհային սերիան: «Նյու Յորք Յանկիզ»-ը առաջին խաղում 5-3 հաշվով հաղթել է «Բրուքլին Դոջերս»-ին: «Յանկիզ»-ը հետագայում հաղթել է ողջ սերիան։