Մակեմակեն, որ համարվում է Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկը, գիտնականներին անսպասելիորեն զարմացրել է․ նրա վրա հայտնաբերվել է մեթան գազ։
Այս բացահայտումն արվել է NASA-ի Ջեյմս Ուեբ տիեզերական հեռադիտակի միջոցով՝ Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի գիտնականների խմբի ղեկավարությամբ։ Մակեմակեն այժմ դարձել է երկրորդ տրանսնեպտունյան մարմինը՝ Պլուտոնից հետո, որի վրա հաստատվել է գազի առկայությունը։
Մակեմակեն մոտ 1430 կմ տրամագիծ ունի, այսինքն՝ Պլուտոյից մոտ մեկ երրորդով փոքր է։ Գիտնականները բացատրում են, որ մեթանի հայտնաբերման պատճառ կարող է լինել չափազանց նոսր մթնոլորտը։