Ժամանց

Քարդի Բին փոքրացրել է հետույքը և պիրսինգներ ավելացրել

Քարդի Բին փոքրացրել է հետույքը և պիրսինգներ ավելացրել

Ամերիկացի ռեփեր Քարդի Բին, ով երկրպագուների հետ կիսվում է իր պլաստիկ վիրահատությունների մասին պատմություններով, խոսել է նոր վիրահատության և բավականին զվարճալի դեպքի մասին: 32-ամյա աստղը փոքրացրել է իր սիլիկոնե հետույքը, ապա որոշել է այն զարդարել պիրսինգով։

Արտիստն իր փորձը կիսել է Call Her Daddy փոդքասթում: Նա բացատրել է, որ վիրահատությունից հետո իր հետույքի վերին մասը թմրած է եղել, ուստի պիրսինգի ժամանակ գրեթե ոչինչ չի զգացել։

«Դա ցավոտ չէր, բայց ես ոչ մեկին խորհուրդ չէի տա դա անել: Ես հետույքի փոքրացման վիրահատություն եմ կատարել՝ որոշակի քանակությամբ սիլիկոն հեռացնելու համար: Դրա պատճառով հետույքիս վերին մասը մի փոքր թմրած էր: Այնպես որ, երբ ես դրանք պիրսինգ արեցի, ոչինչ չէի զգում»,- ասել է նա։

Քարդի Բին պատվիրել է ադամանդե պիրսինգ, որն արժե 13.000 դոլար: Սակայն նա երկար չի կարողացել կրել աքսեսուարը: Մի օր լոգարանում ռեփերը նկատել է, որ պիրսինգը չկա: Նա ստուգել է հագուստը և ավելի ուշ հասկացել, որ զարդերն ընկել են զուգարանակոնքի մեջ։

Չնայած միջադեպին՝ Քարդի Բին պնդում էր, որ այժմ գոհ է իր մարմնից։ Եղել է ժամանակ, որ նա մտածել է ավելի շատ սիլիկոն հեռացնելու մասին, բայց որոշել է հրաժարվել դրանից, քանի որ վիրահատությունը կպահանջեր բարդ վերականգնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական