Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի (JWST) վերջին դիտարկումների շնորհիվ Սատուրինի մթնոլորտում անսպասելի երևույթներ՝ «մութ հատիկներ» են հայտնաբերվել և աստղանման նախշ, որի երկու ճյուղերը բացակայում են։
Սկզբնական վարկածը, ըստ որի՝ մութ հատիկները կարող էին առաջանալ Սատուրնի «E-օղակից» ընկնող սառցե մասնիկներից, բացառվել է։ Օղակը չափազանց հարթ է նմանատիպ կետեր առաջացնելու համար։ Ավելի հավանական է, որ դրանք ձևավորվում են մթնոլորտային քամիների բախումներից։ Միաժամանակ, աստղանման նախշի ճյուղերը համընկնում են Սատուրնի հայտնի հեքսագոնի անկյուններին։ Վեցանկյուն ամպային այս կառուցվածքը առաջին անգամ ֆիքսվել է NASA-ի «Վոյաջեր» առաքելության կողմից 1980-ականներին և մինչ այժմ համարվում է մոլորակի ամենամեծ առեղծվածներից մեկը։