Ժամանց

Սպիտակ թզուկ աստղը «կուլ է տվել» Պլուտոնի նման սառցե մարմնին

Սպիտակ թզուկ աստղը «կուլ է տվել» Պլուտոնի նման սառցե մարմնին

NASA-ի հաղորդմամբ՝ «Հաբլ» տիեզերական հեռադիտակը հայտնաբերել է հազվադեպ երևույթ․ մոտ 260 լուսատարի հեռավորության վրա գտնվող սպիտակ թզուկ աստղը կլանել է Պլուտոնին նման սառցե մոլորակաձև բեկոր։

Հետազոտության տվյալներով՝ այդ մարմնի կազմի շուրջ 64%-ը ջրային սառույց է։ Բացի այդ, դրա մեջ հայտնաբերվել են ածխածին, ծծումբ, ազոտ և թթվածին․ տարրեր, որոնք վկայում են ջրի առկայության մասին։ Նախկինում Սպիտակ թզուկը արևանման աստղ է եղել։ Վառելիքը սպառելուց հետո այն դարձել է խիտ աստղային մնացորդ և իր հզոր գրավիտացիայով ներս է քաշել Պլուտոյին։ Արդյունքում, մարմինը մասնատվել է, իսկ «Հաբլը» իր սպեկտրոգրաֆիկ սարքավորումով ֆիքսել է մնացորդները։

Գիտական խումբը նախատեսում է օգտագործել նաև Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակը, որպեսզի սպիտակ թզուկն ու սառցե բեկորները ուսումնասիրի ինֆրակարմիր ճառագայթների միջոցով։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական