Ժամանց

Մայլի Սայրուսը կարող է հեռանալ շոու բիզնեսից

Մայլի Սայրուսը կարող է հեռանալ շոու բիզնեսից

Մայլի Սայրուսը CR Fashion Book-ին տված հարցազրույցում ասել է՝ «չի վախենում» հեռանալ շոու բիզնեսից։ 32-ամյա երգչուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Disney-ի հիթային շոուի՝ Hannah Montana-ի գլխավոր դերում։ 

«Ես միշտ վերափոխվում, նոր մտքեր եմ գտնում և ոգեշնչվում։ Նորից մտածեցի, երբ 11 տարեկան էի, գնացի այս ճանապարհով և երբեք չեմ հեռացել այնտեղից»,-ասել է նա։

Մայլին հայտնի դառնալու որոշումը կայացրել է դեռ չափահաս լինելուց առաջ․ «Ես որոշում եմ կայացրել այդ տարիքում և երբեք չեմ կասկածել իմ ընտրությանը, սակայն հասնելով 30-ին՝ սկսեցի մտածել»։

Ըստ Սայրուսի՝ այս պահին նա շարունակում է մնալ շոու բիզնեսում, քանի որ ամեն ինչ մինչ այժմ լավ է, բայց չի վախենում այն օրվանից, երբ իր սիրտը այլևս կապ չի ունենա այդ գործի հետ։ Սակայն նրա երկրպագուները X-ում խնդրել են նրան չհեռանալ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական