Ժամանց

NASA-ն ներկայացրել է 10 նոր տիեզերագնաց՝ նոր առաքելությունների համար

NASA-ն ներկայացրել է 10 նոր տիեզերագնաց՝ նոր առաքելությունների համար

NASA-ն պաշտոնապես ներկայացրել է իր նոր տիեզերագնացների խումբը, որոնցից ոմանք կարող են լինել առաջին մարդիկ, որոնք ոտք կդնեն Մարս։

Սա NASA-ի պատմության մեջ 24-րդ խումբն է և առաջինը՝ 2021 թվականից հետո։ Թեկնածուների ցուցակը հայտարարվել է սեպտեմբերի 22-ին՝ Հյուսթոնում, NASA-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Նոր հայտարարված տիեզերագնացների խումբը բաղկացած է հինգ տղամարդուց և հինգ կնոջից։ Նրանք ընտրվել են ավելի քան 8000 դիմորդներից։ Ըստ NASA-ի թռիչքային օպերացիաների տնօրեն Նորմ Նայթի՝ «ընտրությունը շատ բարդ և մրցակցային էր, սակայն այս մարդիկ ոչ միայն բացառիկ են, այլև ոգեշնչող կլինեն ԱՄՆ-ի և ողջ աշխարհի համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական