Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ այլևս չի ճանաչում Ամերիկան՝ խոսքի ազատության նկատմամբ աճող սպառնալիքների պատճառով. «Ամեն բան, որ բաժանում կամ սահմանափակում է անձնական արտահայտությունն ու ազատությունը, կարծում եմ, չափազանց վտանգավոր է», – ասել է նա։
Հայտարարությունը հնչել է Իսպանիայի Սան Սեբաստիանի կինոփառատոնում, որտեղ լրագրողը հարցրել է, թե նա ինչից է վախենում․ «Սա շատ բարդ հարց է։ Ես սիրում եմ իմ երկիրը, բայց այս պահին ես այն չեմ ճանաչում։ Իմ կյանքը միշտ եղել է միջազգային՝ ընտանիքս, ընկերներս, աշխարհայացքս։ Ամեն ինչ, որը բաժանում է կամ սահմանափակում մարդկանց ազատությունը, վտանգավոր է։ Այսօր շատ ծանր ժամանակներում ենք ապրում»։
Նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ ABC-ն և Disney-ն անժամկետ դադարեցրին Ջիմի Կիմելի շոուն, ինչը մեծ քննադատության արժանացավ հոլիվուդյան աստղերի կողմից։ Դիսնեյի հայտնի դեմքերից և այլ աստղերից շատերը՝ Պեդրո Պասկալը, Օլիվիա Ռոդրիգոն, Մարկ Ռուֆֆալոն, հանդես են եկել քննադատությամբ և պաշտպանել Կիմելի խոսքի ազատությունը։
Մարկ Ռուֆֆալոն հայտարարել է, եթե Disney-ը վերջնականապես չեղարկի շոուն, նրա բաժնետոմսերը կընկնեն։ Disney-ը չի ցանկանում դառնալ այն ընկերությունը, որ կոտրեց Ամերիկայի ողնաշարը»։ Տատիանա Մասլանին կոչ է արել իր հետևորդներին՝ դադարեցնել Disney+ բաժանորդագրությունները։