Ժամանց

Սառույց որոնող ռոբոտը գնում է Լուսին

Սառույց որոնող ռոբոտը գնում է  Լուսին

NASA-ի VIPER անունով հայտնի ռոբոտը, որը երկար ժամանակ համարվում էր «մահացած» ծրագիր, վերակենդանացվել է։ Volatiles Investigating Polar Explorer Rover ապարատը Լուսնի մակերևույթ է հասնելու Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության օգնությամբ՝ 2027 թվականի վերջին։

NASA-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է․«NASA-ն չտեսնված մասշտաբով ուսումնասիրում է Լուսինը։ Այս առաքումը մեր բազմաթիվ քայլերից մեկն է, որով ԱՄՆ-ի մասնավոր ոլորտի հնարավորությունները միավորում ենք՝ Լուսնի վրա ամերիկյան երկարաժամկետ ներկայությունը հաստատելու համար»։

VIPER-ը համարվում է Artemis ծրագրի առանցքային մաս, որի նպատակն է մինչև 2030 թվականը ստեղծել կայուն մարդկային ներկայություն Լուսնի վրա և նրա շուրջ։ Առաքելությունը կենտրոնացած է հարավային բևեռի վրա, որտեղ գիտնականները ենթադրում են մեծ քանակությամբ ջրային սառույցի գոյություն։ Սառույցը կարող է դառնալ ոչ միայն կենսապահովման աղբյուր, այլ նաև բաժանվել հիդրոգենի և թթվածնի՝ որպես վառելիք օգտագործվելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական