Ժամանց

Գանձ է հայտնաբերվել

Գանձ է հայտնաբերվել

Լեհաստանում հազվագյուտ գանձ է հայտնաբերվել։

Գրեգոժ Պանեկի սարքը արձանագրել էր ուժեղ ազդանշան, ինչից հետո հողի մակերեսից քիչ ներքև գտել է մի քանի պղնձե դրամ։ Բայց պարզվել է՝ դա միայն սկիզբն է. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 5 հազար մետաղադրամից բաղկացած հսկայական գանձարան։

Նախնական վերլուծությամբ պարզվել է, որ դրամների մեծ մասը 1650-57թթ․ է՝ թագավոր Յան II Կազիմիրզի ժամանակվա։ Դրանք հիմնականում պղնձե մանրադրամներ են՝ հայտնի որպես «բորատինկիներ», որոնք ստացել են իրենց անունը արտադրությունը ղեկավարած Տիտո Լիվիո Բուրատինից։

Թեպետ դրանք շուկայում մեծ արժեք չունեն, բայց նման քանակը կարևոր տեղեկություն է տալիս 17-18-րդ դարերի դրամաշրջանառության մասին։ 

Հայտնաբերվածը գանձը տեղափոխվել է Հրուբեշովի թանգարան, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրությոնից ու վերականգնումից հետո այն պատրաստ կլինի հանրային ցուցադրության։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական