34-ամյա Սկաուտ Ուիլիսը, հոլիվուդյան դերասաններ Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի միջնեկ դուստրը, սոցիալական ցանցերում հրապարակել է հոր հետ լուսանկարներ, որի մոտ մի քանի տարի առաջ ախտորոշվել էր դեմենցիա։
Լուսանկարում Ուիլիսը նստած է բազմոցին Սկաուտի և իր կրտսեր դստեր՝ Թալուլայի հետ։ Դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, և նրանց երեխաները շարունակում են հաճախակի տեսնել Բրյուս Ուիլիսին։
«Մենք միշտ ընտանիք կլինենք, պարզապես՝ այլ տեսքով։ Այցելում եմ նրան, որովհետև դա է այն, ինչ դուք անում եք ձեր սիրելի մարդկանց համար»,- ասել էր Մուրը մարտին։
2022 թվականի մարտին Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել էր, որ նա հեռանում է դերասանական կարիերայից՝ աֆազիայից հետո, որը խոսքի խանգարում է, առաջանում է ուղեղի կեղևի վնասվածքի պատճառով։ 2023 թվականին դերասանի մոտ ախտորոշվել է ճակատա-քունքային դեմենցիա, և աֆազիան դրա ախտանիշներից մեկն է։
Օգոստոսին դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը, հայտարարել է, որ ընտանիքը որոշել է Բրյուսին տեղափոխել առանձին տուն։ Ուիլիսն այժմ ապրում է միահարկ տանը, որը գտնվում է ընտանիքի գլխավոր բնակության վայրի կողքին՝ շրջապատված մասնագիտական խնամակալներով։ Էմմա Հեմինգ-Ուիլիսի խոսքով՝ Ուիլիսը նոր տանն ավելի հեշտ է կողմնորոշվում, քանի որ այն հարմարեցվել է իր կարիքներին։