NASA-ն հայտարարել է, որ հաստատված էկզոմոլորակների թիվը անցել է 6000-ը. սա աստղագետների համար պատմական պահ է։
30 տարի առաջ շվեցարացի գիտնականներ Միշել Մայորը և Դիդյե Քելոն հայտնաբերեցին առաջին «տաք Յուպիտերը»՝ 51 Pegasi b-ն։
Այդ գազային հսկան, որը Յուպիտերից կիսով չափ փոքր է, իր մայր աստղի շուրջ պտտվում է ընդամենը 4,2 օրում։ Համեմատության համար գիտնականները նշում են՝ Մերկուրին, որն ինքնին շատ տաք մոլորակ է, Արեգակի շուրջ պտտվում է 88 օրում։ NASA-ի տվյալներով՝ հաստատված էկզոմոլորակները հաշվառվում են աստիճանաբար, և դրանց հաշվարկը պահպանում է արտագալակտիկ մոլորակների գիտական ինստիտուտը (Pasadena, California)։ Այս պահին ևս 8000 թեկնածու մոլորակ սպասում է հաստատման։