Ժամանց

Բելուչին և Բարթոնը բաժանվել են

Բելուչին և Բարթոնը բաժանվել են

Ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնը և իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտարարել են բաժանման մասին: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով զույգի համատեղ հայտարարությանը:

«Մեծ հարգանքով և միմյանց հանդեպ խորը հոգատարությամբ Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը որոշել են բաժանվել»,- ասվում է հրապարակված հայտարարության մեջ:

Հայտնի է, որ Բարթոնն ու Բելուչին հարաբերությունների մեջ են եղել մի քանի տարի։  Զույգը պաշտոնապես հաստատել է սիրավեպը 2023 թվականին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելուչին ճանաչվել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ աստղը: Լավագույն եռյակում են նաև ամերիկացի դերասանուհիներ Մերիլին Մոնրոն և Անջելինա Ջոլին: Նրանցից բացի, ամենագրավիչ հայտնիների ցուցակում ընդգրկվել են Սալմա Հայեկը, Քեթրին Զետա-Ջոնսը, Ջեյն Մենսֆիլդը, Այշվարիա Ռայը, Ռաքել Ուելչը և այլ կինոաստղեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական