Ուկրաինայի պաշտպանական ուժերը ոչնչացրել են Ղրիմում գտնվող աշխարհահռչակ RT-70 ռադիոաստղադիտակը, որը հաղորդագրություններ էր ուղարկում դեպի Վեներա և նույնիսկ հնարավոր արտերկրային քաղաքակրթություններ։ 70 մետրանոց այդ անտենային համակարգը՝ կառուցված ՍՍՀՄ տարիներին, հետագայում հայտնվել էր ռուսական վերահսկողության տակ՝ Ղրիմը 2014թ. բռնակցումից հետո։

Օգոստոսի վերջին հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է ուկրաինական դրոնն ուղղակի հարվածում ռադիոաստղադիտակի 200 կՎտ հզորությամբ ռադիոընդունիչին։ Այս ընդունիչը հատուկ պատրաստվել էր Մոսկվայում՝ 2011 թվականին, և անփոխարինելի է։ Հետաքրքիր է, որ ռադիոաստղադիտակը աշխարհի 3 նմանատիպ սարքերից մեկն էր։
UNESCO-ի վերջին հաշվարկներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայի գիտական ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 1.26 միլիարդ դոլարը։