Ժամանց

Այսօր Ջիմի Հենդրիքսի մահվան տարելիցն է

Այսօր Ջիմի Հենդրիքսի մահվան տարելիցն է

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրանում է ռոք երաժշտության լեգենդ Ջիմի Հենդրիքսի մահվան 55-րդ տարելիցը։ 1970 թվականին՝ ընդամենը 27 տարեկան հասակում, նա մահացել է Լոնդոնում՝ իր ընկերուհի Մոնիկա Դաննեմանի հետ անցկացրած երեկոյից հետո։ Հենդրիքսի մահը ցնցել էր երաժշտական աշխարհը։

Նա անջնջելի հետք է թողել ռոք երաժշտության պատմության մեջ։ Հենդրիքսը հայտնի է կիթառային բացառիկ վիրտուոզությամբ, նորարարական ձայնային փորձարկումներով և անսովոր բեմական ներկայությամբ։ Նրա կատարումները, ինչպիսիք են «Purple Haze», «Foxy Lady» և «All Along the Watchtower», շարունակում են ոգեշնչել երաժիշտներին և լսարանին ամբողջ աշխարհում։

Մահվան տարելիցի կապակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված Հենդրիքսի հիշատակին։ Օրինակ, Լոնդոնի Հենդելյան տուն-թանգարանում կազմակերպվել է հատուկ ցուցադրություն, որտեղ ներկայացվել են Հենդրիքսի անձնական իրերը և երաժշտական ժառանգությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական