Ուիթնի Հյուսթոնի ժառանգությունը նոր կյանք է ստանում. Houston-ի Estate-ը, համագործակցելով Primary Wave Music-ի և Park Avenue Artists-ի հետ, պատրաստվում է երգչուհուն վերադարձնել բեմ՝ յուրահատուկ համերգային փորձառությամբ:
Նախագծի հիմնական հմայքը կայանում է Moises ընկերության AI stem separation տեխնոլոգիայում, որը հնարավորություն է տալիս նրա վոկալներն առանձնացնել նրա բնօրինակ ձայնագրություններից: Այս միջոցով յոթ քաղաքում կտրվի կենդանի նվագախմբի հետ համատեղ համերգ, որտեղ հանդիսատեսը կարող է լսել նրա վոկալը՝ միաժամանակ դիտելով հազվադեպ տեսանյութեր:

Moises-ի հիմնադիր Ջերալդո Ռամոսը նշել է. «Մենք պետք է Հյուսթոնի վոկալներն առանձին անեինք՝ առանց նրա ելույթների էմոցիոնալ ուժը կորցնելու: Այսպիսի համերգ պարզապես անհնար կլիներ 5 տարի առաջ, մինչ stem separation տեխնոլոգիան չի հասել այս ճշգրտության ու հավատարմության մակարդակին»:
Համերգային ծրագիրը ոչ միայն նոր սերնդին է ներկայացնում երգչուհու ձայնը, այլև հանդիսանում է հին երկրպագուների համար հիշարժան նվեր, որը վերաիմաստավորում է նրա ժառանգությունը ժամանակակից տեխնոլոգիայի օգնությամբ։