Ժամանց

Արևի անակնկալ փոթորիկը զարդարել է ԱՄՆ-ի երկինքը

Արևի անակնկալ փոթորիկը զարդարել է ԱՄՆ-ի երկինքը

Սեպտեմբերի 14-15-ի գիշերը երկինքն ԱՄՆ տարբեր նահանգներում լցվել է կանաչ ու մանուշակագույն լույսերի հրաշալի խաղով։ Պատճառն անսպասելի G3 մակարդակի արևային փոթորիկն է, որը գիտնականներին ու, հատկապես, բևեռափայլի որսորդներին իսկապես անակնկալի է բերել։

Տիեզերական եղանակաբան Թամիթա Սկովը բացատրել է, որ այս փոթորիկի աղբյուրը ոչ թե այն մեծ բռնկումներն էին, որոնք բոլորն աչքի տակ էին պահում, այլ մի «թաքնված» երևույթ։ Բանն այն է, որ Արևի մակերեսին ձևավորված կորոնային անցքի (coronal hole) ներսում առաջացել էր մագնիսական «կղզի»։

Մի քանի օր առաջ մասնագետները նախազգուշացրել էին միայն G1–G2 (թույլից միջին) փոթորիկների մասին։ Բայց արեգակնային քամին Երկիր է հասել այլ կերպ, և կանխատեսված «միջին» իրադարձությունը վերածվել է ուժեղ G3 փոթորիկի։

Այս անգամ բևեռափայլերը տարածվել են սովորական սահմաններից շատ հեռու՝ Վիսկոնսին, Ալյասկա, Վայոմինգ։ Լուսանկարիչներն ու երկնքի սիրահարները համացանցը ողողել էին լուսանկարներով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական