Ժամանց

Հսկայական աստերոիդը վաղը Երկրին շատ մոտ կլինի

Հսկայական աստերոիդը վաղը Երկրին շատ մոտ կլինի

Հսկայական աստերոիդը՝ մոտ երկու ֆուտբոլի դաշտի չափով, սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրին շատ մոտ․ ընդամենը 842 հազար կիլոմետր հեռավորությամբ։ Թեև դա Երկրի և Լուսնի միջին հեռավորության կրկնապատիկն է և լիովին անվտանգ է։ Նման մեծ մարմնի՝ այդքան մոտ անցնելը համարվում է հազվագյուտ երևույթ․ նման հանդիպումները տեղի են ունենում մոտ տասը տարին մեկ։

Աստերոիդը կոչվում է 2025 FA22 և ունի մոտ 158 մետր տրամագիծ։ Այն հայտնաբերվել է այս տարվա մարտին՝ Pan-STARRS 2 աստղադիտակով։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ այն կարող է բախվել Երկրին 2089 թվականին, ինչի պատճառով այն հայտնվել էր Եվրոպական տիեզերական գործակալության վտանգավոր օբյեկտների ցուցակում։

Եթե նման չափի աստերոիդ երբևէ բախվեր Երկրին, ապա այն կստեղծեր շուրջ 4 կիլոմետր տրամագծով խառնարան։ Բարեբախտաբար, այս հանդիպումը կլինի միայն դիտելու առիթ։ Սեպտեմբերի 18-22-ը FA22-ը կփայլի այնքան, որ հնարավոր կլինի տեսնել նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակներով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական