Ժամանց

Վերականգնվել է 900-ամյա կնոջ դեմքը

Վերականգնվել է 900-ամյա կնոջ դեմքը

Անգլիայի Քամբրիայի Քենդալ քաղաքում գիտնականները վերականգնել են մոտ 900 տարվա վաղեմություն ունեցող կնոջ դեմքը, որի գանգը հայտնաբերվել էր Holy Trinity եկեղեցու բակում դեռ 2022 թվականին։ Այդ տարածքում հայտնաբերվել էր 14 մարմին, որից մեկի գանգը բավական լավ էր պահպանված։

Գիտնականները նրան ժամանակավորապես անվանել են «Քենդալյան տիկին»։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ապրել է ծանր կյանքով․ ոսկորներն ու ատամները վկայում են աղքատիկ սննդակարգի մասին։ Նրա դեմքի գույնը ցույց է տալիս արևից կարմրած մաշկ, ինչը հուշում է, որ նա երկար տարիներ աշխատել է դրսում, թաղված է եղել առանց դագաղի, ոչ պատվավոր վայրում, ինչը ևս փաստում է նրա համեստ կարգավիճակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական