«Վաղը, և վաղը, և վաղը…»-Շեքսպիրի հայտնի տողը հիմա կարծես վերածվում է DC-ի գլխավոր հարցի։
Ջեյմս Գանը վերջապես բացահայտել է իր հաջորդ մեծ նախագիծը․ 2027-ին էկրաններին կհայտնվի «Superman: Man of Tomorrow» («Սուպերմեն․ վաղվա մարդը»)։ Բայց ի՞նչ է նշանակում այդ վերնագիրը։ Նոր դաշինք Լեքս Լյութորի հետ, գերհերոսական «խնամակալության պայքար», թե՞ կլիմայական ճգնաժամի ու միգրանտների իրավունքների թեմաներին անդրադարձ։
Թեև անունը կարող է թվալ ծանոթ, իրականում դա DC-ի ինքնության հին կնիքն է։ «Վաղվա մարդը» սուպերմենի ամենահայտնի մականուններից է, որ դարեր շարունակ հնչել է թե՛ ռադիոհաղորդումներում, թե՛ կոմիքսներում, թե՛ անիմացիոն ֆիլմերում։ Այն խորհրդանշում է ապագան, հույսը, այն, ինչին պետք է ձգտի մարդկությունը։ Բայց Գանի դեպքում ամեն ինչ այդքան պարզ չէ։

Սակայն չեն դադարեցնում վարկածները. ոմանք կարծում են՝ «Tomorrow»-ն կարող է վերաբերվել ոչ թե հենց Կալ-Էլին, այլ Կոնոր Քենթին՝ Սուպերբոյին, որ ստեղծվել է սուպերմենի մահից հետո։ Նա կիսով չափ սուպերմեն է, կիսով չափ Լյութոր, իսկ մնացած կեսով՝ խռովքային դեռահաս՝ կաշվե բաճկոնով ու արևային ակնոցներով։ Եթե նա հայտնվի ֆիլմում, վերնագիրը իսկապես կվերածվի տիեզերական խնամակալության դատի։ Իսկ ավելի ռոմանտիկները հույս ունեն, որ սա այն ֆիլմն է, որտեղ սուպերմենը վերջապես կդադարի միայն բռունցքներով կռվելն ու կսկսի պայքարել մարդկության իրական խնդիրների դեմ՝ կլիմայական ճգնաժամ, միգրացիա, հավասար իրավունքներ։
Սուպերմենն արդեն 8 տասնամյակ կրում է «Վաղվա մարդու» կոչումը։ Այն հայտնվել է ամենուր՝ ճաշի տուփերից մինչև մուլտֆիլմեր։ Բայց արդյո՞ք Գանի ձեռքում այն կվերածվի ոչ միայն գեղեցիկ պիտակի, այլև իրական պատմության, որը կասի՝ ապագան գալիս է։