Այս տարի առաջին «մանկապարտեզն» է բացվել կայսերական պինգվինների գաղութում՝ Հասվելի արշիպելագում՝ ռուսական Միրնի կայանի մոտ, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այստեղ փափուկ պինգվիննիկները բոլոր միասին ժամանակ են անցկացնում, մինչ նրանց ծնողները որսի են գնում։ Ձագերի մասին հոգ են տանում «դաստիարակները»՝ երիտասարդ պինգվինները որոնք դեռ չեն սկսել բազմանալ։
Նման «մանկապարտեզներում» ձագերը սովորում են շփվել, միմյանց հետ, մնալ խմբերով, որպեսզի տաքանան և համբերատար սպասում են, որ ծնողները վերադառնան ձկներով»։