Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» 77-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակների թվով առաջատարը «Կինոստուդիա» սերիալն է, որը հաղթել է 13 անվանակարգում:
Հարկ է նշել, որ ներկայացումն արժանացել է «Լավագույն կատակերգական սերիալ» մրցանակին, իսկ դրա ստեղծող և գլխավոր դերակատար Սեթ Ռոգենը ստացել է իր առաջին «Էմմին»՝ որպես լավագույն կատակերգու դերասան, ինչպես նաև ռեժիսուրայի և սցենարի համար։
«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Փիթի հիվանդանոցը»: Գլխավոր դերակատարներից մեկը՝ Նոա Ուայլին արժանացել Է «Էմմի» մրցանակի՝ որպես լավագույն դրամատիկ դերասան:
«Լավագույն մինի-սերիալ կամ անթոլոգիա» անվանակարգում հաղթել է «Անցումային տարիք» դրաման: 15-ամյա դերասան Օուեն Կուպերը պարգևատրվել է որպես մինի-սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան։ Նա դարձել է մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը։
- Լավագույն դրամատիկական սերիալ՝ «Փիթի հիվանդանոցը»
- Լավագույն կատակերգական սերիալ՝ «Կինոստուդիա»
- Լավագույն մինի-սերիալ՝ «Անցումային տարիք»
- Դրամատիկական սերիալի լավագույն գլխավոր դերասան՝ Նոա Ուայլի, «Պիթ»
- Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի՝ Բրիթ Լովեր, «Ճեղքում»
- Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասան՝ Սեթ Ռոգեն, «Կինոստուդիա»
- Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի՝ Ջին Սմարթ, «Խորամանկություններ»
- Մինի սերիալի լավագույն դերասան՝ Սթիվեն Գրեհեմ, «Անցումային տարիք»
- Մինի սերիալի լավագույն դերասանուհի՝ Քրիստին Միլիոտի, «Պինգվին»