Ալյասկայի հյուսիսային վայրերում բնությունը նոր հրաշք է ստեղծել․ ՆԱՍԱ-ի արբանյակային պատկերները բացահայտել են ամբողջովին նոր կղզի, որը առաջացել է հալվող սառցադաշտի հետևանքով։ Կղզին ձևավորվել է Ալսեկ լճում, որտեղ Ալսեկի սառցադաշտը տասնամյակներ շարունակ նահանջում էր՝ լիճը լցնելով հալոցքային ջրով։ Երկու արբանյակային պատկեր՝ նկարահանված դեռևս 1984թ. հուլիսի 5-ին, «Landsat 5»-ի TM սարքով և 2025թ. օգոստոսի 6-ին՝ «Landsat 9»-ի OLI-2 սարքով, հստակ ցույց են տալիս, թե ինչպես է սառցադաշտի նահանջը ժամանակի ընթացքում արմատապես փոխել լանդշաֆտը։

Երկար տարիներ Ալսեկի սառցադաշտը շրջապատում էր «Prow Knob» անվամբ հայտնի փոքր լեռը։ Սակայն վերջին 40 տարվա ընթացքում սառցադաշտի երկու ճյուղերն էլ նահանջել են ավելի քան 5 կմ։ Արդյունքում, լեռը լիովին առանձնացել է ցամաքից և այժմ համարվում է իսկական կղզի։ Գիտնականները նշում են, որ սառցադաշտի այս նահանջը ոչ միայն բացահայտել է նոր կղզի, այլև լրջորեն