Ժամանց

Արևը հասել է իր առավելագույնին. ինչ փուլում ենք հիմա 11-ամյա արևային ցիկլում

Արևը հասել է իր առավելագույնին. ինչ փուլում ենք հիմա 11-ամյա արևային ցիկլում

Արևի խորքում անընդհատ ընթանում է հզոր միջուկային միաձուլում․ հիդրոգենը վերածվում է հելիումի՝ ապահովելով մեր աստղի ջերմությունն ու լույսը։ Բայց Արևի մակերեսից վեր մի այլ ուժ է իշխում՝ էլեկտրամագնիսական դաշտը։ Հենց դա է պատասխանատու արևային բծերի, պայթյունների և կորոնալ զանգվածային արտանետումների (CME) համար։

Այս երևույթները ենթարկվում են Արևի 11-ամյա ցիկլին․ դրա ընթացքում աստղի մագնիսական դաշտը անցնում է ամբողջական շրջադարձի միջով։ Ցիկլի նվազագույնի ժամանակ արևային բծերը գրեթե անհետանում են, իսկ պայթյունները կարող են ամիսներով չլինել։

Իսկ առավելագույնի՝ «սոլար մաքսիմումի» շրջանում Արևը դառնում է առավել ակտիվ։ NASA-ի և NOAA-ի մասնագետները կանխատեսում էին, որ դրա առավելագույն ակտիվությունը տեղի կունենա 2025-ի օգոստոս-սեպտեմբերին։

Սակայն իրականությունն այլ էր։ Արդեն 2022-ին պարզ է դարձել, որ այս ցիկլը ավելի ուժեղ է, քան կանխատեսվել էր։ 2023-ի և 2024-ի ամառներին արձանագրվեցին արևային բծերի անսպասելի բարձր ցուցանիշներ։ Վերջին տվյալներով՝ ցիկլի գագաթնակետը գրանցվել է 2024-ի հոկտեմբերին։ Այսօր՝ 2025-ի սեպտեմբերին, մենք արդեն գտնվում ենք արևային ակտիվության անկման փուլում։ Սակայն դա չի նշանակում, որ վտանգներն անցել են։ Պատմականորեն հենց այս շրջանում են տեղի ունենում ամենաուժեղ արևային պայթյունները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական