Պատկերացրեք ժամանակ, երբ Մարսի ուղեծրում ոչ թե միայն մարդիկ, այլև «արհեստական տիեզերագնացներ» կթռչեն։ Դրանք արհեստական ինտելեկտով ռոբոտներ են, որոնք կարող են լինել տիեզերական անձնակազմի անդամներ։ Դրանք ունեն մեծ առավելություններ․ չեն պահանջում սնունդ, ջուր կամ թթվածին, իսկ տիեզերքում աշխատելու համար նրանց կյանքի պահպանման համակարգեր պետք չեն։

Կալիֆորնիայի SETI ինստիտուտի մոլորակագետ Պասկալի տեսլականով հնարավոր է՝ ամենամոտ ապագայում AI-ն ստիպելու է վերանայել մեր պլանները Մարս ուղևորվելիս․ «Այլևս ռոբոտները միայն տեխնիկական օգնականներ չեն։ Շուտով մենք կարող ենք ունենալ նոր տեսակի ուղեկիցներ՝ իրական արհեստական տիեզերագնացներ»։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն էլ է կիսում այս գաղափարը։ Նա հայտարարել է, որ արդեն 2026-ին Starship կայաններից մի քանիսը կարող են Մարս ուղևորվել առանց անձնակազմի, բայց՝ Tesla Optimus մարդանման ռոբոտներով։ Եթե այդ առաքելությունները հաջողեն, մարդկային վայրէջքները հնարավոր կլինի սկսել մոտ 2029-31 թվականներին։