Ժամանց

Նոր մանրամասներ Թուփաք Շաքուրի սպանության շուրջ

Նոր մանրամասներ Թուփաք Շաքուրի սպանության շուրջ

Ամերիկյան USA Today-ի հրապարակած նոր փաստաթղթերում կրկին շեշտվում է, որ հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կարող էր լինել երաժշտական աշխարհում ծավալված հակամարտության հետևանք։

Հիմնական վկայությունը գալիս է «Կրիպս» բանդայի ղեկավար Դուեյն Դևիսից («Կեֆֆե Դ»), որը ներկայումս մեղադրվում է սպանության մեջ։ Նրա ցուցմունքների համաձայն՝ Bad Boy Records-ի ղեկավար Շոն Քոմբսը («Դիդի») մեկ միլիոն դոլար էր առաջարկել Շաքուրի և Death Row Records-ի ղեկավար Սուգ Նայթի դեմ հարձակման համար։

Գործին նպաստել էին մի շարք միջադեպեր, նախ, Շաքուրի և Նայթի մասնակցությամբ ծեծկռտուքը Լաս Վեգասի հյուրանոցում, ապա, երկարատև մրցակցությունը երկու ռեփերական ճամբարների միջև։ Քոմբսի անունը հաճախ հիշատակվում է որպես հնարավոր պատվիրատու, սակայն նա մինչ օրս կտրականապես հերքում է իր առնչությունը և չի ներգրավվել որպես մեղադրյալ։

Շաքուրի սպանությունը 1996թ. ցնցեց համաշխարհային հիփ-հոփը, իսկ հետագա ամիսներին սպանվեց նաև նրա գլխավոր մրցակիցը՝ The Notorious B.I.G.-ը։ Երկու գործերն էլ երեք տասնամյակ անց շարունակում են մնալ չբացահայտված՝ բազմաթիվ հակասական վկայություններով և շահարկումներով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական