Երբ արևի միջուկի հիդրոգենը սպառվի, Արեգակը այլևս չի կարողանա արտադրել էներգիա միջուկային ֆյուզիայի միջոցով, ինչպես այսօր։ Շատերը կարծում են, որ դա կլինի արեգակնային համակարգի ավարտը, սակայն իրականում դա կարող է լինել նոր կյանքի սկիզբ մեզ շրջապատող օբյեկտների համար։ Երբ նման աստղերը մեռնում են, նրանք անցնում են Կարմիր հսկա (Red Giant) փուլով․ աստղի շառավիղը մեծանում է, գույնը կարմրանման է, և արտաքին շերտերի մի մասն ազատվում է տիեզերք՝ թողնելով սպիտակ թզուկ փոքր, բայց շատ խիտ աստղային մնացորդ։ Վիսկոնսինի համալսարանի աստղագետը 2020-ին իր թիմի հետ հայտնաբերել է առաջին ամբողջական մոլորակը սպիտակ թզուկի շուրջը։

Գիտնականները կյանք փնտրում են, երբ մոլորակն անցնում է աստղի դիմաց․ այդ ժամանակ աստղի լույսը լուսավորում է մոլորակը, և հետազոտողները կարող են որոշել մոլորակի մթնոլորտում առկա մոլեկուլների տեսակները։ 2020-ին պարզվեց, որ նույն տեխնիկան հնարավոր է կիրառել սպիտակ թզուկների շուրջ առկա մոլորակների վրա։ Եթե այդ մոլորակների մթնոլորտում լինեն կյանքի հետքեր ստեղծող մոլեկուլներ, James Webb տիեզերական աստղադիտակը կարող է դրանք ֆիքսել։
Սպիտակ թզուկները շատ տարածված են․ մեր գալակտիկայում գնահատվում է մոտ 10 միլիարդ նման աստղ։ Եթե ապացուցվի, որ այս մոլորակների վրա կյանք հնարավոր է, նրանք կարող են դառնալ առաջնային նպատակներ՝ տիեզերքում կյանքի որոնման համար: