Տասնամյակներ շարունակ աստղագետները կարծում էին, որ տիեզերքի առաջին աստղերը բացառապես հսկայական են եղել՝ արևից հարյուրավոր անգամ մեծ և կարճ կյանք ունեցող։
2025-ի առաջին կեսին հրապարակված երկու ուսումնասիրություն ցույց են տալիս, որ տիեզերքի սկզբում կարող էին ձևավորվել նաև փոքր զանգվածով աստղեր։
Մեկը՝ համակարգչային մոդելով, ցույց է տալիս, որ գազային ամպերի տուրբուլենտ շարժումները կարող էին դրանք բաժանել փոքր մասերի և ձևավորել ավելի փոքր աստղեր։ Մյուսը՝ լաբորատոր փորձարկմամբ, ապացուցում է, որ վաղ տիեզերքում մոլեկուլային ջրածինը և հելիումի հիդրիդը առատ էին և օգնում էին ամպերին սառչել՝ թույլ տալով փոքր աստղերի առաջացում։
Այս արդյունքները կարևոր են, որովհետև եթե փոքր զանգվածով աստղեր իսկապես ձևավորվել են Մեծ պայթյունից հետո, ապա դրանցից որոշները կարող են գոյություն ունենալ մինչ այսօր և հասանելի լինել դիտարկումների համար։ Աստղագետները վստահ են․ եթե այդ «փոքրիկ» հնագույն աստղերը գոյություն ունեն, դրանց հնարավոր կլինի գտնել։