Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը երկրորդ անգամ նվաճել է US Open-ի գավաթը, սակայն նրա պատմական հաղթանակը ստվերվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և դժգոհ արձագանքով։
Ալկարասը Նյու Յորքի «Արթուր Էշ» ստադիոնում 6-2, 3-6, 6-1, 6-4 հաշվով հաղթել է իտալացի Յանիկ Սիներին՝ նվաճելով իր վեցերորդ «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ Սակայն խաղի մեկնարկը ուշացել է ավելի քան մեկ ժամ՝ Թրամփի այցի հետ կապված անվտանգության խիստ միջոցառումների պատճառով։
Մինչ եզրափակչի մեկնարկը և անգամ ազգային օրհներգի ժամանակ երկրպագուները Թրամփին արձագանքել են ծափահարություններով և սուլոցներով։ Ալկարասի հաղթանակը տոնելու ժամանակ նախագահի ցուցադրաբար սառը և դժգոհ վերաբերմունքը համացանցում դարձել է քննարկումների առարկա։
Թեև Թրամփը նախապես չի հայտնել՝ որ թենիսիստին է համակրում, նրա արձագանքը Ալկարասի հաղթանակից հետո փաստացի ակնհայտ է դարձրել նրա նախընտրությունը։
Ուշագրավ է, որ սպորտային հանրության մի մասը կարծիք է հայտնել, որ չնայած ուշացումին և քաղաքական երանգին, Ալկարասը կարողացել է պահել կենտրոնացումը և կրկին ապացուցել, որ նա համաշխարհային թենիսի նոր աստղն է։
Trump’s reaction to Alcaraz is hilarious#USOpen pic.twitter.com/y2VPYpfDmH
— ajmail (@youvegotajmail) September 7, 2025