Ժամանց

Երրորդ «հյուրն» այլ աստղից․ 3I/ATLAS-ի եզակի պատկերը

Երրորդ «հյուրն» այլ աստղից․ 3I/ATLAS-ի եզակի պատկերը

Աստղագետները ֆիքսել են տպավորիչ պատկեր՝ ցույց տալով, թե ինչպես է միջաստղային ներխուժող 3I/ATLAS գիսաստղի պոչը սկսում աճել։ Պատկերը ստացվել է 2025թ․ օգոստոսի 27-ին՝ Չիլիում գտնվող Սերո Պաչոն լեռան վրա տեղակայված «Ջեմինի Սաութ» աստղադիտակի միջոցով, որը գործածել է գիտնականների և ուսանողների խումբը։

3I/ATLAS-ը հայտնաբերվել է հուլիսի 1-ին՝ ATLAS համակարգի (Asteroid Terrestrial-impact Last Alert System) կողմից։ Այն ընդամենը երրորդ օբյեկտն է, որը երբևէ հայտնաբերվել է մեր արեգակնային համակարգում և համարվում է այլ աստղի շրջակայքից եկած։ Նախորդ երկու միջաստղային «հյուրերն» էին սիգարի նմանաձև Oumuamua-ն՝  հայտնաբերված 2017-ին, և 2I/Borisov գիսաստղ-աստղակերպի խառնուրդը՝ հայտնաբերված 2019-ին։

Այս բոլոր օբյեկտները գիտնականներին եզակի հնարավորություն են տալիս ուսումնասիրել այլ մոլորակային համակարգից եկած նյութը։ Իսկ 3I/ATLAS-ի աճող պոչը հետաքրքիր պատկերացում է տալիս գիսաստղի կազմության մասին։ Սակայն այս հնարավորությունը կարճատև է․ ինչպես ‘Oumuamua-ի և 2I/Borisov-ի դեպքում, այս գիսաստղն էլ ի վերջո դուրս է գալու արեգակնային համակարգից։ Երբ նման գիսաստղերը մոտենում են Արեգակին, արեգակնային ճառագայթումը տաքացնում է դրանց սառույցը, որն անմիջապես գոլորշիանում է՝ շրջանցելով հեղուկ փուլը։ Այս գործընթացը կոչվում է «սուբլիմացիա»։ Այդ գազը դուրս է ժայթքում գիսաստղից՝ ձևավորելով նրա հայտնի «կոման» և պոչը։ Որքան մոտենում է գիսաստղը Արեգակին, այնքան մեծ է գոլորշիացման ինտենսիվությունը, և պոչն էլ ավելի է երկարում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական