Ժամանց

Մարսի վրա «կրիա». Perseverance-ի հերթական հայտնագործությունը

Մարսի վրա «կրիա». Perseverance-ի հերթական հայտնագործությունը

NASA-ի Perseverance մարսագնացը, որը մեքենայի չափսի ռոբոտ է և զբաղվում է Մարսի վրա հնագույն կյանքի հնարավոր նշանների որոնմամբ, հաճախ անակնկալ բացահայտումներ է անում։ Օգոստոսի 31-ին՝ իր առաքելության 1610-րդ մարսյան օրը, մարսագնացը ֆիքսել է մի անսովոր քար, որը նմանվում է պատյանից դուրս եկող կրիայի գլխի։

Perseverance-ը մեկնարկել է 2020-ին և 2021-ի փետրվարին հաջողությամբ վայրէջք կատարել Jezero խառնարանում։ Այդ ժամանակից ի վեր Մարսի մակերեսով այն անցել է ավելի քան 37 կմ։ 

Լուսանկարը ստացվել է SHERLOC գործիքի միջոցով (Scanning Habitable Environments with Raman & Luminescence for Organics and Chemicals), որը տեղադրված է մարսագնացի ռոբոտիկ թևի վրա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական