Ժամանց

Գրավիտացիոն ալիքները կարող էին ստեղծել գալակտիկաներ, աստղեր և մոլորակներ

Գրավիտացիոն ալիքները կարող էին ստեղծել գալակտիկաներ, աստղեր և մոլորակներ

Տիեզերքի ծագման մասին նոր և համարձակ տեսություն է ներկայացվել․ ըստ գիտնականների՝ հենց գրավիտացիոն ալիքները՝ տարածություն-ժամանակի փոքրիկ ճառագայթաձև տատանումները, որոնք դեռևս 1915-ին կանխատեսել էր Ալբերտ Այնշտայնը, կարող էին դառնալ այն ուժը, որից ծնվել է նյութը, իսկ ավելի ուշ՝ գալակտիկաները, աստղերն ու մոլորակները։

Այս մոտեցումը կտրուկ տարբերվում է ստանդարտ «Մեծ պայթյունի» տեսությունից, որը կառուցված է բազմաթիվ ենթադրությունների և փոփոխվող պարամետրերի վրա։ Վերոնշյալ տեսության մեծ առավելությունը այն է, որ այն չի պահանջում հիպոթետիկ մասնիկների կամ դաշտերի ներմուծում, օրինակ՝ «ինֆլատոն» դաշտի, որն առաջարկվում էր նախորդ մոդելներում։ Փոխարենը՝ գրավիտացիոն ալիքներն իրենք են դառնում այն հիմքը, որի վրա ձևավորվում է տիեզերքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական