Ժամանց

Քաղցրացուցիչները կարող են վնասել ուղեղը՝ տանելով ծերացման

Քաղցրացուցիչները կարող են վնասել ուղեղը՝ տանելով ծերացման

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ յոգուրտներում, սառեցված և գազավորված ըմպելիքներում օգտագործվող քաղցրացուցիչները կարող են ազդել մարդկանց մտածողության և հիշողության վրա, իսկ դրանց երկարաժամկետ սպառումը հղի է առողջությանը վնաս հասցնելու ռիսկով։

Բրազիլիայում 12.772 քաղաքացի, որոնց միջին տարիքը 52 էր, մոտ 8 տարի հետևել են իրենց սննդակարգին։ Նրանց ուտելիքի և ըմպելիքի օգտագործումը գնահատվել է հարցաթերթիկներով, իսկ հետագայում ստուգվել նրանց ճանաչողական ունակությունները՝ բառային խտություն և հիշողություն։ Արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ քաղցրացուցիչ օգտագործողները 62%-ով արագ էին կորցնում ճանաչողական կարողությունները, որը համարժեք է նրանց ուղեղի՝ մոտ 1.6 տարվա ծերացմանը։

Հետազոտողները խորհուրդ են տալիս միջին տարիքի անձանց՝ նվազեցնել արհեստական քաղցրացուցիչների օգտագործումը, հատկապես, եթե նրանք առօրյա սննդակարգում օգտագործում են զովացուցիչ ջուր, ցածր կալորիականությամբ դեսերտներ կամ էներգետիկ ըմպելիքներ։ Նրանք նաև առաջարկում են բնական այլընտրանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական