Հայտնի բրիտանական Radiohead խումբը պաշտոնապես հայտարարել է այս տարվա եվրոպական տուրնեի մասին՝ նշանակելով իր առաջին համերգները յոթ տարվա բացակայությունից հետո:
Խումբը համերգները կմեկնարկի նոյեմբերից՝ 5 քաղաքում. Մադրիդ (նոյեմբերի 4, 5, 7, 8), Բոլոնյա (նոյեմբերի 14, 15, 17, 18), Լոնդոն (նոյեմբերի 21, 22, 24, 25), Կոպենհագեն (դեկտեմբերի 1, 2, 4, 5) և Բեռլին (դեկտեմբերի 8, 9, 11, 12):
Տոմսերը հասանելի կլինեն միայն խմբի պաշտոնական կայքում: Գրանցումը բացվում է վաղը ժամը 10:00-ին BST և փակվում է կիրակի՝ սեպտեմբերի 7-ին:
Radiohead-ի վերջին համերգը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Ֆիլադելֆիայում: Այդ ժամանակից ի վեր անդամները զբաղված են եղել սոլո պրոյեկտներով՝ The Smile խմբից մինչև անհատական ալբոմներ:
Երկրպագուները կանխատեսում են, որ տուրնեն կարող է նշանակել նոր ալբոմի գալուստը, սակայն դա դեռ հաստատված չէ: