Իտալական նորաձևության նշանավոր դիզայներ և ձեռնարկատեր Ջորջիո Արմանին մահացել է 91 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Armani Group ընկերությունը:
Ըստ ընկերության՝ Արմանին մահացել է խաղաղ մահով, սիրելի մարդկանց շրջապատմամբ: Նա աշխատել է մինչև վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանն ու հավաքածուներին:
Ջորջիո Արմանին համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր դիզայներներից մեկը: