Ժամանց

Վրաստանում բացահայտել են 1,8 միլիոն տարվա գտածո

Վրաստանում բացահայտել են 1,8 միլիոն տարվա գտածո

Վրաստանում գտել են մոտ 1,8 միլիոն տարեկան մարդու ծնոտ, որը կարող է պատկանել ժամանակակից մարդու անմիջական նախնուն՝ Homo erectus տեսակին։

Հնէաբան Գիորգի Բիձինաշվիլին, որը 2020-ից ղեկավարում է Թբիլիսիի Օրոզմանի հնագույն քարեդարյան հնավայրի պեղումները, ասում է, որ այս գտածոն «կարող է նոր լույս սփռել այն պատճառների վրա, թե ինչու մեր նախնիները լքեցին Աֆրիկան»։ Օրոզմանում առաջին պեղումների ժամանակ հայտնաբերվել էին քարե գործիքներ և հնագույն կենդանիների ոսկորներ, իսկ 2022-ին՝ Homo erectus-ի մեկ ատամ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկու հնավայրերն էլ համաժամանակյա են՝ մոտ 1,8 միլիոն տարվա վաղեմության։ Թեպետ Օրոզմանում առայժմ հայտնաբերվել է ընդամենը մեկ ատամ և ծնոտի հատված, գիտնականները վստահ են, որ այս գտածոները վկայում են, որ վաղ շրջանի մարդիկ Կովկասում տարածված են եղել ավելի լայնորեն, քան մինչ այդ ենթադրվում էր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական