Սեպտեմբերի 4-ի լուսաբացից առաջ Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, հսկայական ստվեր է գցելու մոլորակի գազային հսկայի գունեղ ամպերի վրա։ Այս խոշոր իրադարձությունը տեղի է ունենում ընդամենը 15 տարին մեկ, երբ Տիտանի ուղեծիրը և Սատուրնի հայտնի օղակները Երկրից դիտելու համար ճիշտ դիրքում են հայտնվում։ Այդ ժամանակ հնարավոր է տեսնել, թե ինչպես է Տիտանի սև ուրվագիծը դանդաղ անցնում գազային հսկայի մակերեսով։
Ըստ Sky & Telescope-ի տվյալների՝ կսկսվի սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 09:25-ին։ Տիտանի ստվերը մոտ երեքուկես ժամ կշարժվի Սատուրնի մակերեսի վրա՝ ձախից աջ ուղղությամբ։ Տիտանը կերևա մոլորակի վերին ձախ մասում, իսկ կողքին կգտնվեն նաև նրա մյուս խոշոր արբանյակները՝ Ռեա և Թետիս, իսկ Էնցելադուսը կհեռանա օղակների աջ եզրով։
Հաջորդ նման հնարավորությունը կընձեռնվի միայն 2040 թվականին, ուստի այս իրադարձությունը իսկական աստղագիտական տոն է ինչպես գիտնականների, այնպես էլ աստղադիտման սիրահարների համար։