Հոնկոնգի պետական Wen Wei Po թերթը հրապարակել է, թե ինչ է մատուցվել պետությունների ղեկավարներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթից հետո ճաշկերույթին։
Ճաշացանկում ներառված են օմար, սաղմոն և գառան միս։ Բացի այդ, ընդգրկված են տապակած գառան կոտլետներ, հավի ապուր՝ խեցգետնի մսով և շուշանի պալարներով, տապակած օմար՝ խեցգետնի մսով, խավիարով և ձվի սպիտակուցով, տարբեր սնկերով պատրաստված թափանցիկ կոնսոմե և այլ ուտեստներ։
Այլ կերակրատեսակների թվում են տապակած բրինձ, ոլոռով կարկանդակ և մանգոյի կարկանդակ։
Ըմպելիքներից առաջարկվել է կարմիր և սպիտակ գինի, երկուսն էլ՝ Չինաստանի Հեբեյ նահանգից։