Ժամանց

Տիեզերագնացները տիեզերքում պատրաստել են սուշի

Տիեզերագնացները տիեզերքում պատրաստել են սուշի

Միջազգային տիեզերակայանում (ISS) անգամ ամենապարզ ուտեստը պատրաստելը դառնում է իրական միսիա։ Տիեզերական միկրոգրավիտացիայի պայմաններում ամեն բան հատուկ է․ սնունդը վակուումային փաթեթավորված է, պատառաքաղներն ու գդալները մագնիսներով են ամրացված, իսկ ամանները՝ վելկրո ժապավեններով։

Բայց դա չի խանգարում տիեզերագնացներին՝ փոքրիկ «համային հրաշքներ» ստեղծել։ Վերջերս ISS-ի անձնակազմը որոշել է պատրաստել «տիեզերական սուշի»։ Տիեզերագնացները օգտագործել են ամենահասանելի «կոսմիկական» բաղադրիչներ՝ բրինձ, թունա, ծովախոտ, սպամ, կրեկերներ ու տարբեր համեմունքներ։

Տիեզերական սուշին նորություն չէ։ Դեռ 2010-ի փետրվարին ճապոնացի տիեզերագնաց Սոիչի Նոգուչին առաջինն էր, որ թարմ ծովամթերք տարավ տիեզերք՝ կիսելով այդ փորձառությունը թիմակիցների հետ։ Այդ պահից սուշին դարձավ յուրօրինակ ավանդույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական