76-ամյա ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կրկին կկանգնի դատարանի առջև՝ դերասանուհի Շառլոտ Արնուի բռնաբարության մեղադրանքով. տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Այս գործը վարող դատական քննիչը որոշում է կայացրել այն փոխանցել Փարիզի քրեական դատարան, հայտնել է դերասանուհու փաստաբան Կարին Դյուրե-Դիբոլտը։
Դեպարդյեն այս գործով հետաքննության տակ է 2020 թվականի դեկտեմբերից։ Դերասանուհին պնդում է, որ 2018 թվականի օգոստոսին իր փարիզյան բնակարանում Դեպարդյեն երկու անգամ բռնաբարել է իրեն։ Դեպարդյեն մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ նրանց հարաբերությունները եղել են կամավոր։
Շառլոտ Արնուն AFP-ին ասել է, որ իրեն թեթևացած է զգում «յոթ տարվա սարսափի և դժոխքի» ավարտից հետո։ Դեպարդյեի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել գործը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ֆրանսիայի դատարանը Դեպարդյեին մեղավոր էր ճանաչել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ։ Նա դատապարտվել էր 18 ամսվա պայմանական ազատազրկման։