Ժամանց

Վուդի Ալենը ցանկանում է նկարահանել Դոնալդ Թրամփին ֆիլմում

Վուդի Ալենը ցանկանում է նկարահանել Դոնալդ Թրամփին ֆիլմում

Հոլիվուդի լեգենդար ռեժիսոր Վուդի Ալենը կրկին ցանկանում է աշխատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բիլ Մահերի Club Random պոդկաստի ընթացքում «Օսկար»-ի քառակի մրցանակակիր ռեժիսորը հիշել է, թե ինչպես է 1998-ին Թրամփին նկարահանել իր Celebrity ֆիլմում։

Ֆիլմում Թրամփը կարճ, բայց հիշվող տեսարան ուներ, որտեղ լրագրողի հետ զրուցում էր իր նոր անշարժ գույքի ծրագրերի մասին։ Չնայած ռեժիսորը նշել է, որ 2024-ի ընտրություններում քվեարկել է Կամալա Հարիսի օգտին և «99%-ով համաձայն չէ» Թրամփի դիրքորոշումների հետ, չի թաքցրել՝ դերասանական տեսանկյունից նախկին նախագահն իր համար իսկական պրոֆեսիոնալ է։ Չնայած կարծիքների բախմանը՝ ռեժիսորը չի բացառում, որ կուզեր Թրամփին նորից նկարահանել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական