Բժիշկները մշակել են արհեստական բանականությամբ (AI) աշխատող նոր ստետոսկոպ, որն ընդամենը 15 վայրկյանում կարող է հայտնաբերել երեք հիմնական սրտային խնդիր՝ սրտի անբավարարություն, սրտի փականների հիվանդություն և առիթմիա: 1816 թվականին ստեղծված ավանդական ստետոսկոպը ավելի քան երկու դար բժշկի գործիքակազմի անբաժանելի մասն էր: Սակայն այժմ Imperial College London և Imperial College Healthcare NHS Trust հետազոտական թիմը ստեղծել է բարձր տեխնոլոգիական տարբերակ, որը կարող է գրեթե անմիջապես որոշել սրտի խնդիրները՝ վերլուծելով փոքրագույն փոփոխությունները սրտի զարկերի և արյան հոսքի մեջ (որոնք անհնար է լսել ականջով)՝ միաժամանակ իրականացնելով արագ ԷԿԳ:

Այն տեղադրվում է հիվանդի կրծքին, իսկ միկրոֆոնը գրանցում է արյան հոսքի ձայնը: Տվյալները ուղարկվում են ամպային հարթակ՝ որտեղ AI ալգորիթմները վերլուծում են դրանք՝ հայտնաբերելով փոքր սրտային խնդիրներ, որոնք բժշկի աչքից կարող է վրիպել: Արդյունքը վերադարձվում է սմարթֆոն՝ ցույց տալով՝ հիվանդը ռիսկի տակ է, թե ոչ: Այն փորձարկվել է Մեծ Բրիտանիայի 200 բժշկական կենտրոնների շուրջ 12.000 հիվանդների վրա:
Այս տեխնոլոգիան կարող է փրկել կյանքեր և խնայել գումար՝ թույլ տալով հիվանդներին սկսել բուժումը շատ ավելի վաղ և արդյունավետ: