The Weeknd-ի «Blinding Lights»-ը շարունակում է ռեկորդներ սահմանել և պատմություն կերտել: Spotify-ը Ինստագրամում հայտարարել է, որ 2020-ի հիթը պաշտոնապես դարձել է երաժշտական հարթակի առաջին երգը, որը հասել է 5 միլիարդ լսման:
Spotify-ի այս ռեկորդը հաջորդում է մեկ այլ կարևոր նվաճման. ոչ շատ հեռավոր անցյալում «Blinding Lights»-ը զբաղեցրել է Billboard-ի 21-րդ դարի լավագույն R&B/Hip-Hop երգերի ցուցակի առաջին հորիզոնականը, որը գնահատում է 2000-24 թվականների ընթացքում երգերի կատարողականը:
Երգը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին, որպես The Weeknd-ի չորրորդ ստուդիական ալբոմի՝ After Hours-ի երկրորդ սինգլ: Այն չորս շաբաթ տեղ է զբաղեցրել Billboard Hot 100 աղյուսակում և առաջին երգն է, որը մեկ ամբողջ տարի մնացել է աղյուսակի TOP 10-ում: 2024 թվականի հունվարին երգը դարձավ նաև առաջինը, որը Spotify-ում հասավ 4 միլիարդ լսման: Այս պահի դրությամբ «Blinding Lights»-ը The Weeknd-ի 28 երգերից մեկն է, որը մտել է Spotify-ի Billions Club։