Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակը նոր սենսացիոն բացահայտում է արել․ հայտնաբերվել է սև խոռոչ, որը, կարծես, ծնվել է հենց տիեզերքի ծննդյան՝ Մեծ պայթյունի առաջին ակնթարթներին։ Այս «գրեթե մերկ» սև խոռոչը, որն անվանվել է QSO1, շոկի մեջ է գցել գիտական հանրությանը․ այն գոյացել է առանց գալակտիկայի ձևավորման, ինչը կասկածի տակ է դնում տիեզերքի զարգացման մասին ընդունված տեսությունները։
Գիտնականները բացահայտել են, որ սև խոռոչի զանգվածը հավասար է մոտ 50 միլիոն արևային զանգվածի, իսկ նրա շուրջ կուտակված նյութը՝ երկու անգամ պակաս։ Եվ ամենակարևորը՝ այդ նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրածնից և հելիումից՝ տարրեր, որոնք գոյացել են հենց Մեծ պայթյունից հետո։ Գիտնականները հույս ունեն, որ առաջիկա տասնամյակում նոր սերնդի գրավիտացիոն ալիքների դետեկտորները վերջնականապես կպարզեն այս հանելուկը։